Երեխաների ծննդյան տոների կազմակերպում
Ինչպե՞ս պատվիրել ծննդյան տարեդարձը երեխայի համար և ո՞նց կազմակերպել իդեալական մանկական ծնունդ
Առանց կեղծ համեստության, Fresca Kids-ին արդեն ծանոթ մայրիկների և հայրիկների համար մանկական ծննդյան օրվա կազմակերպումը Երևանում դադարել է խնդիր լինել։ Եվ կարևոր չէ՝ 7 տարեկան տղայի ծննդյան օրն է, թե ձեր 12-ամյա աղջկա մանկական երեկույթ է, թե 17 տարեկան պատանու դպրոցական տոն։
Պարզապես պատմեք մենեջերներին ձեր երեխայի ցանկությունների և սիրելի հերոսների մասին կամ ուղղակի բերեք երեխային ձեր հետ Ֆրեսկա Քիդս: Մեր փորձառու մասնագետները կընտրեն թեմա, կհասկանան երեխաների փոփոխվող նախասիրությունները և կմշակեն օրիգինալ ծննդյան ծրագիր՝ հաշվի առնելով բոլոր մասնակիցների տարիքը, սեռը, քանակը, իսկ մեր հմուտ թիմը կդարձնի այդ երկար սպասված օրը իսկական հեքիաթ, որը տարեցտարի կմեծանա՝ ձեր երեխայի հետ:
Ծննդյան տոնի թեմայի ընտրություն
Երեխայի թեմատիկ ծննդյան օրը միշտ ավելի հետաքրքիր է, քան պարզապես լավ կազմակերպված ծննդյան օր: Հոբելյարի համար նրա կողմից առաջադրված թեմայով մշակվում է տոնի ծրագիրն ու սցենարը, ներառելով ժամանցային արկածային քվեստ, որին համապատասխան զարդարվում է ամբողջ տարածքը։ Մենք ունենք ծրագրերի հսկա ընտրանի՝ շատ լայն հետաքրքրությունների և ցանկացած հասակի երեխաների համար, 7-ից 97 տարեկան:
Fresca Kids տոնական ծրագրերը լի են զվարճալի վիկտորինաներով և թեմատիկ դեկորացիաներով, համեղ ուտեստով և ձեր երեխայի անվանական իրական խաղային արժույթով: Տոնի ընթացքում երեխաները կծախսեն և կվաստակեն, կպայքարեն առաջնության համար և կսովորեն ժամանակին զիջել, հաճույք կստանան լուծումներ փնտրելուց և կուրախանան ընկերների հաջողություններով, կճանաչեն բարիքն ու կտարբերեն չարիքը:
Լավ մշակված կերպարներ, դեկորացիաներ, զվարճալի և զարգացնող սյուժեներ: Երեխաները կարող են ընտրում Ֆրեսկա Քիդզ-ի հեղինակային պատմվածքների հսկա ցանկից, կա՛մ առաջարկում են իրենց օրիգինալ թեմա երեխայի ծննդյան օրվա համար: Այս դեպքում հմուտ սցենարիստների և խաղային կոնստրուկտորների մեր մասնագիտացված թիմը կստեղծի օրիգինալ պատմություն հատուկ ձեր երեխայի համար՝ իր ուրույն ռեկվիզիտով, հատուկ էֆեկտներով և խորին իմաստով:
Այսօր ամենաtop պահանջված թեմաներից են՝ Wednesday Addams աղջնակի պատմության հետաքրքրաշարժ շարունակության տարբերակները, Ջոկերի և նրա ընկերների արկածային հարաբերությունները տարբեր դրվակներ, Marvel Վրիժառուների հերոսների արկածների ադապտացիաներ, Ալիսան իր պատմությունների բազմազանության մեջ, «Death Note» և այլ anime-ների բազմաթիվ ադապտացիա, Հարի Փոթերը և նրա բազմաթիվ «եվ»-երը։ Բոլոր ժամանակները թելադրում են իրենց սովորույթները, բայց մեր բոլոր պատմությունների սյուժեները, բացի զվարճանալուց, սովորեցնում են ճիշտ որոշումներ կայացնել և գնահատել իսկական արժեքները։
Մանկական ծննդյան կազմակերպման փաթեթներ
Fresca Kids-ում ծննդյան միջոցառում պատվիրելը նշանակում է միջոցառման փաթեթային կազմակերպում: Միևնույն ժամանակ, դուք ստանում եք անվճար անձնական ադմինիստրատոր, ով կազմակերպում է ձեր լրացուցիչ նախասիրությունները, լուծում բոլոր կազմակերպչական խնդիրներն ու այլ հարցերը, որոնք անխուսափելի են տոնակատարության ժամանակ:
Մենք առաջարկում ենք գների երեք կատեգորիա՝ բոլորն էլ ֆինանսապես մատչելի են, արժեքը ստանդարտ է բոլորի համար և կախված է մասնակիցների օբյեկտիվ գործոններից՝ հյուրերի քանակից և ծառայությունների ծավալից: Ֆրեսկա Քիդզ-ում մենք կառուցում ենք երկարաժամկետ հարաբերություններ, հաճույք ենք ստանում մեր արածից և փորձում ենք լինել «լավագույն վայր՝ ծնունդը նշելու համար»։
Մանկական մենյու
«Ֆրեսկա»-ում խոհանոցի որակին հատկապես բծախնդիր են վերաբերվում։ Սննդի համեղ ու թարմ լինելը առաջին տեղում է։ Լինելով «Fresca» ընտանեկան ռեստորանի անբաժանելի մաս, շեֆ-խոհարարի մանկական ճաշացանկը միշտ հատընտիր բնական թարմ բաղադրիչներով է պատրաստվում, շատ համեղ է և մատուցվում է երեխաների կողմից առավել նախընտրելի տեսքով: Ծնողների համար ճաշացանկը պատրաստվում է նույն ընտրված թարմ մթերքներից, և տեսականին ավելի ընդարձակ է։
Ծնողների համար
Մինչ երեխաները վայելում են իրենց ծննդյան տոնական ծրագիրը, նրանց ծնողները կարող են հանգիստ սպասել հարևան սրահի մի գողտրիկ անկյունում՝ մի բաժակ գինու, կամ թարմ սուրճի, կամ ուրիշ ծնողների հետ՝ մի լավ սեղանի շուրջ: Եվ մինչև սպասում են, կարող են իրենց մեքենան թողնել տակի ավտոլվացման կետում։
Ձեր միջոցառման պլանավորման և իրականացման հետ կապված բոլոր հարցերի ամբողջական պատասխանները կարող եք ստանալ, զանգահարելով +(374) 95 532411,
կամ այցելելով մեզ, «Ֆրեսկա» ռեստորան-սրճարան-ակումբ։ Մենք գտնվում ենք Երևան, Պարոնյան 30/2 հասցեում։