Fresca

fresca logo

Երևանի ամենահին Կոնդ թաղամասում է գտնվում Fresca հայկական ռեստորանը, որը հիմնադրվել է դեռ անցած դարիվերջերին։ Հավատարիմ մնալով խոհարարական վարպետության իր 25 տարվա ավանդույթներին, Fresca-ն այցելուներին է առաջարկում հայկական խոհանոցի լայն ճաշացանկ՝ հին հայկական բաղադրատոմսերով պատրաստվող ուտեստներից մինչև ավանդական մանղալի մսային և ձկնային տեսականին։ Ռեստորանն ունի նաև եվրոպական խոհանոցի հարուստ ընտրանի:

Fresca-ում օգտագործվում են միայն տեղական թարմ սննդամթերք, որի մեծ մասը բերվում է անմիջապես ֆերմաներից։ Փոքրիկ այցելուների համար ռեստորանը ունիյուրահատուկ մանկական ճաշացանկ՝ հատուկ երեխաների քիմքին համապատասխան։ Չոր, կիսաչոր և վանական գինու սիրահարները կարող են համտեսել հայ և վրացական գինեգործների շշալցված և տնական գինու տեսականին։

haykakan xohanoc
haykakan restoran erevanum

Ռեստորանը տեղակայված է 5 տարածքային հարթություններում, յուրաքանչյուր տարածքն ունի ինքնաոճ դիզայնը և մթնոլորտը։ Ժամացույցներով լի շքամուտքը կանաչապատ է և լուսավոր, իսկ անկյունում տեղադրված բուխարին ցուրտ եղանակներին տաքացվում է վառելափայտով։ Բանկետների համար նախատեսված սրահը զարդարված է էթնո-սթիմպանկ ոճի մեջ, պատերին՝ երիտասարդ նկարիչների թարմացվող ցուցահանդես է։ Աստիճանները դահլիճից տանում են հին հայկական բակ՝ խաղողի առատաբերք որթատնկով, իսկ նկուղում բացվում է ամբողջ Կոնդի տակ սփռված ստորգետնյա կատակոմբների դարավոր պատերի շարանը: