

հիմնադրվել է ավելի քան 25 տարի առաջ, հնագիտական պեղումների վայրում՝ քաղաքի ամենահին՝ Կոնդ թաղամասում։
Թարմ մթերքներ, տեղական և եվրոպական խոհանոցի համեղ ուտեստներ, գունեղ ինտերիեր, ամենուրեք՝ արվեստի առարկաներ, զանազան սրահներ և պատշգամբներ կազմում են բազմամակարդակ համալիր տարածություն, գողտրիկ հայկական բակ խաղողի վազերի տակ, հնագույն մուտք դեպի ամբողջ թաղամասի տակ տարածվող կատակոմբաներ։ Բարեհամբույր անձնակազմը խոսում է հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Ռեստորանում գործում են քաղաքի երկու հանրահայտ ակումբներ՝ «Fresca Kids»-ը՝ ծննդյան տարեդարձերի, կորպորատիվ երեկույթների և ընտանեկան միջոցառումների համար 7-ից 97 տարեկան երեխաների համար, և «Midnight Society Club»-ը (հայտնի է որպես Midnighters կամ «Полуночники»)՝ ինտելեկտուալ ժամանցի համար:
Մեր պատմությունը
1990-ականների վերջին հենց այս հատվածում իրականացվում էին Կոնդի հնագիտական պեղումները։ Աշխատանքների ավարտից մնացած թափոններում հայտնաբերվել է 19 դարեսկզբի մի հնամաշ սեղան, որը երկար ժամանակ տեղադրված էր օժանդակ սենյակում։ Երբ մի օր տեղափոխման ժամանակ անզգուշության պատճառով սեղանը կոտրվեց, սեղանի ոտքից հանկարծակի թափվեցին ոսկե մետաղադրամներ։
Լեգենդար սեղանը դեռ կանգնած է հետնաբակում, իսկ ռեստորանի նկուղներում թաքնված Կոնդի կատակոմբաները դեռ սպասում է պատմության շարունակությանը։

Narek BTrustindex verifies that the original source of the review is Google. Great place for birthday parties for kids. Davit AvanesyanTrustindex verifies that the original source of the review is Google. Love this place Tim MorganTrustindex verifies that the original source of the review is Google. были тут на НГ корпоративе. еда вкусная, был интересный квест, очень крутая локация в старинном доме. атмосфера праздничная, гостеприимная и позитивная. спасибо, товарищи! Галик Нор Тари! SohaTrustindex verifies that the original source of the review is Google. Very nice staff :) A family friendly restaurant