Fresca

Տարիներ առաջ Կոնդ թաղամասի բնակիչներից մեկը իր նկուղում հանկարծակի հայտնաբերել է XVI դարի գինետուն։ Պարզվեց, որ 1990-ին այստեղ ընթացել են պեղումներ, որոնք տարօրինակ հանգամանքներում հանկարծակի դադարել են։ Հայտնի է, որ կառույցը պահպանվել է 1679 երկրաշարժի ժամանակ, և այն դարաշրջանի Երևանի պատմության կարևոր հուշարձան է հանդիսանում։

Հատկանշական է, որ հնագետների հայտնաբերված մի սեղանի ոտքերից ոսկի են գտել, ինչպես նաև 200 տարեկան գորգ և այլ հետաքրքիր արժեքներ։ Այդ ամենը վկայում է, որ տարածքը պատկանել է մի ունեվոր հայ ընտանիքին։